նորություններ 1 Մարտի, 2026 • Ախալքալաքից դեպի Թուրքիա և Հայաստան տանող ճանապարհներին երթևեկությունն ազատ է

Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը հայտնում է, որ Ախալքալաք-Կարծախ և Ախալցիխե-Նինոծմինդա միջազգային մայրուղիներում վերականգնվել է կցորդներով և կիսակցորդներով ավտոմեքենաների երթևեկությունը։

Նշենք, որ կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումները մտցվել էին երեկ՝ փետրվարի 28-ին, կեսօրին։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի բարձր վտանգ կա։ Հետևաբար, երեկ՝ փետրվարի 28-ին, այս հատվածում ժամանակավորապես արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը, և այս արգելքը դեռևս չի վերացվել։

Երթևեկությունն արգելվել է նաև Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհի Փարավանի լեռնանցքում, և այս արգելքը դեռևս չի վերացվել։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝