Իսրայելական աղբյուրները հայտնում են, որ Իրանի վրա համատեղ հարվածի «սկզբնական փուլը» կտևի չորս օր, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Գործողությունը, ըստ տեղեկությունների, պլանավորվել է ամիսներ շարունակ։
Սկզբում մի քանի պայթյուններ են լսվել Իրանի մայրաքաղաք Թեհրանում։ Ավելի ուշ հաղորդվել է, որ ռմբակոծությունները սկսվել են Սպահանում, Ղոմում, Քարաջում և Քերմանշահում։
CNN-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պաշտոնյան ասել է, որ ԱՄՆ հարվածները ներկայումս կենտրոնացած են ռազմական թիրախների վրա, սակայն հրաժարվել է մանրամասներ հաղորդել ընթացիկ գործողության մասին։
Մեկ այլ ամերիկացի պաշտոնյա ասել է, որ հարվածները նպատակ ունեին չեզոքացնել իրանական ռազմական սպառնալիքը և պաշտպանել ԱՄՆ ուժերը։
Այսօր, փետրվարի 28-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է «կանխարգելիչ հարվածի» մասին, իսկ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի ուշ հաստատել է ԱՄՆ-ի ներգրավվածությունը։
Կացի խոսքով՝ հարվածը հասցվել է «Իսրայել պետությանը սպառնացող վտանգները վերացնելու համար»։



