Վրաստանի մայրաքաղաքում գիշերը տեղացած առատ ձյունը տարբեր ենթակառուցվածքային խնդիրներ է առաջացրել։ Թբիլիսիի քաղաքապետարանի տվյալներով՝ մի քանի էլեկտրահաղորդման գծերի հենասյուներ են ջարդվել են ընկել։
Քաղաքապետարանը զգուշացնում է, որ առատ թաց ձյան պատճառով ծառերի անկման դեպքերի աճի պատճառով ծառերի տակով քայլելը մեծ վտանգ է ներկայացնում։
«Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել են բազմաթիվ ծառերի անկումներ, որոնք վնասել են էլեկտրահաղորդման գծերը, փողոցային լուսավորության սյուները, մեքենաները և փակել ճանապարհները: Ինտերնետային մալուխները կտրվել են մի քանի վայրերում, և ծառայություն մատուցողները ակտիվորեն աշխատում են դրանք վերականգնելու ուղղությամբ…
Մենք շնորհակալություն ենք հայտնում Ներքին գործերի նախարարությանը համագործակցության և արագ գործողությունների համար», — ասվում է քաղաքապետարանի հայտարարության մեջ:



