նորություններ 28 Փետրվարի, 2026 • Ինքնաթիռի վթար Բոլիվիայում՝ 15 զոհ, 12 ձերբակալված

Բոլիվիայում ռազմական ինքնաթիռ է վթարի ենթարկվել, որի հետևանքով 15 մարդ է զոհվել, հայտնում է The Guardian-ը։

Բոլիվիայի ռազմաօդային ուժերի «Հերկուլես» ռազմական տրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել Էլ Ալտո օդանավակայանի մոտակայքում գտնվող մայրուղում և բախվել տրանսպորտային միջոցների։

Երկրի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով՝ ինքնաթիռը վայրէջքի ժամանակ դուրս է եկել օդանավակայանի թռիչքուղուց։

Բոլիվիայի առողջապահության նախարար Մարսելա Ֆլորեսը հայտարարել է, որ վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, իսկ առնվազն 30-ը՝ վիրավորվել։

Ինքնաթիռը տեղափոխում էր Բոլիվիայի Կենտրոնական բանկից ստացված նոր թղթադրամներ։

Ռազմական ինքնաթիռի վթարից հետո թղթադրամները ցրվել են մայրուղով մեկ։ Տեղի բնակիչները հավաքվել են դեպքի վայրում՝ դրամները հավաքելու համար, իսկ ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործել նրանց ցրելու համար։

Ոստիկանությունը հայտնել է թղթադրամները գողանալու փորձ կատարած 12 մարդու ձերբակալության մասին։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝