նորություններ 27 Փետրվարի, 2026 • Իրավազորման շրջանակներում մանկապարտեզները փոխանցվում են Միավորման հաշվեկշռին

Փետրվարի 26-ին, Ախալքալաքի սակրեբուլոյի պատգամավորները քննարկեցին չորս գյուղական մանկապարտեզի մունիցիպալիտետի հաշվեկշռից Ախալքալաքի մանկապարտեզների միավորմանը, օգտագործման իրավունքի սկզբունքով, փոխանցման հարցը։ Այն անհրաժեշտ է հաստատություններին իրավազորման գործընթացն անցնելու համար։ Որոշումը հաստատվեց այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստի ընթացքում։

Ախալքալաքի մունիցիպալիտետին պատկանող չորս գյուղական մանկապարտեզ ուզուֆրուկտի իրավունքի սկզբունքով կփոխանցվեն Ախալքալաքի մանկապարտեզների միավորմանը։ Փոխանցումն իրականացվում է նախադպրոցական հաստատությունների իրավազորման գործընթացի շրջանակներում։

Մանկապարտեզների միավորմանն են փոխանցվում հետևյալ գյուղական մանկապարտեզների շենքերը՝

  • Կարծախ գյուղի թիվ 9 մանկապարտեզ
  •  Պտենա գյուղի թիվ 11 մանկապարտեզ
  • Կուլիկամ գյուղի թիվ 10 մանկապարտեզ
  • Կումուրդո գյուղի թիվ 15 մանկապարտեզ

Ներկայումս Ախալքալաքի մունիցիպալիտետում գործում է 14 մանկապարտեզ, որոնցից 12-ը ապահովում են սնունդ, իսկ երկուսը՝ այլընտրանքային են (աշխատում են կես օր ու առանց սննդի)։ Ախալքալաքի երեք մանկապարտեզը գտնվում են վերանորոգման փուլում։

Այսօր՝ փետրվարի 27-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուրոյի և սակրեբուլոյի նիստերի ժամանակ պատգամավորները հաստատեցին գույքի փոխանցման հարցը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝