նորություններ 27 Փետրվարի, 2026 • Ախալքալաքի մունիցիպալիտետի ամբողջ տարածքում տեղաշարժը դժվարացած է

Ախալքալաքի գյուղերը պարբերաբար կտրվում են քաղաքից ձյունածածկ ճանապարհների պատճառով, սակայն ճանապարհների մաքրման համար պատասխանատու «ՋավախԱվտոԳզա» ընկերության ձյուն մաքրող տեխնիկան անընդհատ աշխատում է, և բացում ճանապարհները։

Այժմ K700 տեխնիկան մաքրում է Ալաստան-Կոկիո-Ազավրեթ գիծը: Ախալցիխեից մունիցիպալիտետ է բերվում մեկ այլ տեխնիկա՝ գրեյդեր, որը կբացի դեպի Ափնիա գյուղ տանող ճանապարհը:

Քաղաքապետարանի տվյալներով՝ ոչ մի ճանապարհ լիովին փակ չէ, սակայն դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար: Կան գյուղեր, որտեղ ձնաբուքը ամբողջությամբ խանգարում է տեսանելիությանը։

«Տեխնիկան անընդհատ աշխատում է։ Այն գյուղերում, որտեղ հնարավոր է մաքրել ճանապարհները, որպեսզի մարդիկ կարողանան տեղաշարժվել, մենք դրանք բացում ենք։ Կան գյուղեր, որտեղ նույնիսկ եթե բացենք, ձնաբուքը կարող է վայրկյանների ընթացքում փակել: Ճիշտ է, մենք լիովին փակ ճանապարհներ չունենք, բայց կան գյուղեր, որտեղ ձնաբուքն անհնար է դարձնում տեղաշարժը։ Այսօր տեխնիկան կաշխատի ամբողջ օրը, քանի որ մենք այնքան շատ գյուղեր ունենք, որ չենք կարող բոլորը մաքրել մեկ ժամում», — Jnews-ին ասել է Ախալքալաքի քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետ Արմեն Մղդեսյանը:

Աբուլ գյուղ տանող ճանապարհն անցանելի է, սակայն հենց գյուղում դժվար է տեղաշարժվել: Նույն իրավիճակն է նաև Մոդեգամ և մի շարք այլ գյուղերում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Լարսը փակ է

26 Փետրվարի, 2026