Ճանապարհային վարչությունը հայտնում է, որ օդերևութաբանական բարդ պայմանների (ձյան առատ տեղումներ, սահմանափակ տեսանելիություն, ձնաբուք) պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակված է Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ազգային ավտոմայրուղու 94 կմ — 110 կմ (Փարավանայի լեռնանցք) հատվածում:
Վարչության կայքում՝ Ախալքալաք-Հայաստան ճանապարհի վիճակի մասին տեղեկատվություն չկա, սակայն այդ հատվածում նույնպես առատ ձյուն է տեղացել: Այսօր առավոտյան Ախալքալաքից Հայաստան մեկնող մեքենաները հետ են շրջվել՝ մինչև սահմանին հասնելը։
Ախալքալաք-Կարծախի ճանապարհը փակ է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտային միջոցների համար դեռևս՝ փետրվարի 26-ի լույս 27-ի գիշերվանից։
Jnews-ը շուտով կներկայացնի թե, ինչպես է ներկայիս իրավիճակն Ախալքալաքի մունիցիպալիտետի ներքին ճանապարհներին:



