Ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 93 կմ-107 կմ (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում ձնահոսքի վտանգի մակարդակը բարձր է։ Ըստ այդմ այդ հատվածում արգելվում է բոլոր տեսակի ճանապարհային տրանսպորտների երթևեկությունը։
Բացի այդ, ըստ Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մլեթա-Գուդաուրի հատվածում ճանապարհային երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով։


