նորություններ 26 Փետրվարի, 2026 • Դեպի Լարս տանող ճանապարհին գործում են սահմանափակումներ

Ձյան և քամու պատճառով միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու 93կմ -107 կմ (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում ժամանակավորապես արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտների երթևեկությունը, մինչդեռ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։

Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի առանց կանգառ ռեժիմով, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝
Լարսը փակ է

26 Փետրվարի, 2026