նորություններ 26 Փետրվարի, 2026 • Վրաստանը սկսել է ավելի շատ ներմուծված միս սպառել

Ըստ Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների երկրում մեծացել է տավարի մսի ներմուծումը՝ տեղական արտադրության նվազման ֆոնին: ։

Հունվարին երկիր է ներմուծվել 172 տոննա միս՝ 948,700 դոլար արժողությամբ։ Համեմատության համար՝ անցյալ հունվարին այդ ցուցանիշը կազմել է 79 տոննա՝ 386,800 դոլար արժողությամբ։

Ընդհանուր առմամբ, 2025 թվականին Վրաստանը ներմուծել է 1686 տոննա թարմ և սառեցված միս՝ 9.5 միլիոն դոլար արժողությամբ։

Տեղական տավարի մսի արտադրությունը կազմել է ընդամենը 82 հազար տոննա, ինչը 8%-ով պակաս է 2024 թվականի ցուցանիշից։

Բելառուսը Վրաստանի տավարի մսի հիմնական մատակարարն է, որտեղից հունվարին ներմուծել է 463,400 դոլարի միս։ Հաջորդը՝ Ուկրաինան է (444,600 դոլար)։ ԱՄԷ-ն (38,500 դոլար) և Ֆրանսիան (2,200 դոլար) նույնպես մատակարարել են, սակայն ավելի փոքր քանակությամբ։ Ռուսաստանը, որը անցյալ տարի ներմուծման ծավալով երկրորդն էր Բելառուսից հետո, հունվարին ներմուծողների շարքում չկա։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝