Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ Վրաստանի կառավարության աշխատակազմի շենքի վրա իջեցվել է պետական դրոշը։
Ըստ Վրաստանի կառավարության կողմից տարածված տեղեկության, երկրի վարչական շենքերում և արտասահմանում գտնվող Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում ազգային դրոշները կիսով չափ իջեցվել են։
Խորհրդային օկուպացիայի օրվա կապակցությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչական շենքերի վրա նույնպես իջեցվել են պետական դրոշները։
Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանի 2010 թվականի հուլիսի 21-ի որոշմամբ փետրվարի 25-ը հայտարարվեց Խորհրդային օկուպացիայի օր:
1921 թվականի փետրվարի 25-ին Ռուսաստանի Կարմիր բանակն օկուպացրեց Թբիլիսին, տապալեց Վրաստանում համընդհանուր և ազատ ընտրություններով ընտրված կառավարությանը և անեքսիայի ենթարկեց միջազգային իրավունքի սուբյեկտին՝ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությանը։



