նորություններ 25 Փետրվարի, 2026 • Որո՞նք են ամենապահանջված մասնագիտությունները

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն փետրվարի 24-ին անցկացրել է աշխատաշուկայի հետազոտության վերլուծության արդյունքների շնորհանդեսը, որի ժամանակ ներկայացրել է ամենապահանջված մասնագիտությունները:

Կոբախիձեի պարզաբանմամբ, հետազոտության նպատակը, «պարզելն է, թե ինչպես պետք է բաշխվեն քվոտաներն ըստ մասնագիտությունների» պետական համալսարաններում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան։

Կոբախիձեի խոսքով՝ հետազոտության մեթոդաբանությունը հիմնված է միջազգային լավագույն փորձի վրա։ Օգտագործվել է այնպիսի կազմակերպությունների փորձը, ինչպիսիք են Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ILO), Կրթության եվրոպական հիմնադրամը և Պրոֆեսիոնալ կրթության զարգացման եվրոպական կենտրոնը։

Ըստ Կոբախիձեի` պահանջված մասնագետներ են՝

Հանրակրթական դպրոցի ուսուցիչները,
Մասնագիտական կրթության ուսուցիչները,
Վաճառքի և մարքեթինգի մենեջերները,
Բուժքույրերը,
Բժիշկները,
Շինարարության մենեջերները,
Ծրագրավորողները,
Շինարարական վերահսկողները,
Էլեկտրիկները,
Մատակարարման և բաշխման (դիստրիբուցիայի) մենեջերները։

Բացի դեֆիցիտային և ավելցուկային մասնագիտություններից, ըստ Իրակլի Կոբախիձեի, հետազոտությունը ցույց է տվել, որ, օրինակ, բիզնեսի վարչարարության ուղղությամբ խնդրահարույց է որակավորման հարցը։

Հիշեցնենք, որ հետազոտությունն անցկացրել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը՝ Կրթության նախարարության հետ համատեղ, ներգրավված է եղել նաև Վրաստանի բիզնես ասոցիացիան։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝