Վրաստանի ազգային զբոսաշրջային վարչությունը հայտնում է, որ Վրաստանը Global Travel Awards միջազգային զբոսաշրջային հարթակում առաջադրվել է «2026 թվականի լավագույն զարգացող զբոսաշրջային ուղղություն» անվանակարգում։
Տեղեկության համաձայն՝ անվանակարգերում հաղթողները կորոշվեն բաց քվեարկությամբ, որը կավարտվի մարտի 20-ին։
«Վրաստանի օգտին քվեարկել հնարավոր է հարթակում: Սա Լոնդոնում գործող միջազգային ճանապարհորդական հարթակ է, որը ամեն տարի անցկացնում է նմանատիպ հարցումներ և բացահայտում հաղթողների՝ տարբեր անվանակարգերում: Global Travel Awards մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա Լոնդոնում, մարտի 25-ին»,-ասվում է հայտարարության մեջ:



