նորություններ 23 Փետրվարի, 2026 • Ճի՞շտ է, որ Ախալքալաքում տեսական քննությունը 5 անգամ ավելի թանկ է

Ներքին գործերի նախարարության ծառայության գործակալության Ախալքալաքի մասնաճյուղում տեսական քննության համար գրանցվելիս օգտատերերին 57 լարի արժեքի փոխարեն ցուցադրվում է 250 լարի։ Գործակալությունը պնդում է, որ տեսական քննության արժեքը 250 լարի չի կարող լինել, և որ դա, ամենայն հավանականությամբ, տեխնիկական խնդիր է։

Ախալքալաքում վարորդական իրավունքի տեսական քննության համար գրանցվել ցանկացող օգտատերերին մի քանի օր է գրանցման կայքում քննության արժեքը 250 լարի է ցույց տալիս։

Jnews-ը կապ է հաստատել Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալության հետ, որտեղից պարզաբանեցին, որ տեսական քննությունն արժե 57 լարի, և անկախ նրանից, թե որտեղ է այն անցկացվում, այն չի կարող արժենալ 250 լարի: Նրանք բացատրեցին, որ դա, ամենայն հավանականությամբ, տեխնիկական խնդիր է, որը կլուծվի հնարավորինս շուտ:

Փետրվարի 13-ին, վերանորոգման պատճառով գրեթե մեկ տարի փակվելուց հետո, վերսկսվեց Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալության Ախալքալաքի մասնաճյուղի գործունեությունը: Այստեղ մատուցվում են գործակալության բոլոր ծառայությունները, բացառությամբ վարորդական գործնական քննությունների:

exam

Նշենք, որ այսօր՝ փետրվարի 23-ին, այն բանից հետո, երբ մենք փորձեցինք Ծառայությունների գործակալությունից պարզել, թե ինչու էր ցույց տալիս 250 լարի՝ 57 լարիի փոխարեն, այս սխալը շտկվեց։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝