Տեղացած առատ ձյան պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային ավտոմայրուղու կմ93-կմ107 (Գուդաուրի (Փոստա)-Կոբի) հատվածում ժամանակավորապես արգելվում է կցորդիչով և կիսակցորդիչով տրանսպորտի երթևեկությունը։
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը։
Նրանց տվյալներով՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ երթևեկությունն ազատ է։


