նորություններ 23 Փետրվարի, 2026 • Բաթումիում մայրը փորձել է սպանել  իր նորածնին

Բաթումիի կլինիկաներից մեկում բուժքույրը ծննդաբերել է զուգարանում, որից հետո վնասվածք է հասցրել նորածնին և փորձել սպանել նրան։ Ըստ առկա տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել լուսաբացին։ Նորածնի առողջական վիճակը գնահատվում է ծանր։

InterPressNews-ի փոխանցմամբ՝ երեխան ենթարկվել է շտապ վիրահատության և տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ նրա վիճակը գնահատվել է ծանր։ Նրա մայրը նույնպես գտնվում է նույն հիվանդանոցում։

«Նա Մեդինա կլինիկայի աշխատակից էր։ Նրա ամուսինը և երկու որդիները մահացել էին։ Կինը գործընկերներին չէր պատմել հղիության մասին։ Այսօր առավոտյան նա ծննդաբերել է զուգարանում և կտրել երեխայի կոկորդը։ Կինը տեղափոխվել է վիրահատարան. երեխան ողջ է մնացել և գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Կինը տեղափոխվել է հիվանդասենյակ», — ասել է աշխատակիցներից մեկը։

«Մեդինա» կլինիկայի բժիշկ Ջումբեր Ունգիաձեն ասել է, որ կինը հոգեբուժական փորձաքննության է ենթարկվում։

«Կինը մտել է զուգարան և ծննդաբերել է: Եվ՛ երեխան, և՛ կինը շատ էին արյուն կորցրել, խուճապ էր սկսվել։ Երեխան ողջ է, բայց նրա կոկորդը իրականում կտրված էր։ Նրա շնչափողը կարող էր վնասված լինել։ Մենք կանչեցինք հոգեբույժի և անվտանգության միջոցներ ձեռնարկեցինք, որպեսզի կինը ինքնասպանություն չգործի», — ասել է բժիշկը TV Pirveli-ի եթերում։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝