նորություններ 22 Փետրվարի, 2026 • ««1+4» ծրագիրը կշարունակվի. դիմորդները դեռևս կունենան պետության աջակցությունը»

Փետրվարի 21-ին Ախալքալաքի քաղաքապետարանում տեղի է ունեցել հանդիպում: Բարձրագույն կրթության համակարգի ընթացիկ բարեփոխումների շրջանակներում՝ Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան հանդիպել է Սամցխե-Ջավախեթիի տարածաշրջանի դիմորդների, ուսանողների, իրականացվող բարեփոխումներով հետաքրքրված ազգային փոքրամասնությունների տեղական ներկայացուցիչների հետ։

Ախալքալաքում կայացած հանդիպման ժամանակ Զվիադ Գաբիսոնիան խոսել է բարեփոխման հիմնական ուղղությունների, նպատակների և սպասվող արդյունքների մասին: Փոխնախարարը կենտրոնացել է էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների համար որակյալ կրթության հասանելիության բարձրացմանն ուղղված նախարարության կողմից ձեռնարկված քայլերի վրա, այդ թվում՝ վրացերենի ուսուցման «1+4» կրթական ծրագրի։

Զվիադ Գաբիսոնիայի խոսքով՝ «1+4» ծրագիրը կշարունակվի, և դիմորդները դեռևս կունենան պետության աջակցությունը՝ վրաց լեզվի իրենց գիտելիքները խորացնելու և բակալավրի ծրագրերում ուսումը հաջողությամբ շարունակելու համար։

Հանդիպումն անցկացվել է ինտերակտիվ ռեժիմով, և մասնակիցները հնարավորություն են ունեցել ստանալ համապարփակ տեղեկատվություն իրենց հետաքրքրող բոլոր հարցերի վերաբերյալ։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տնօրեն Թամար Մեմանիշվիլին, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սամվել Մանուկյանը և Սումբատ Կյուրեղյանը, ինչպես նաև տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ։

Տեղեկությունը ներկայացված է Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարության facebook-յան էջում:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝