Վրաստանում տեղի է ունեցել 3.3 մագնիտուդով երկրաշարժ։
Երկրի գիտությունների ինստիտուտի և Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դմանիսի քաղաքից 3 կմ հարավ-արևելք՝ Վակե գյուղում։
Ցնցումները զգացվել են Թբիլիսիի ժամանակով ժամը 16:23-ին։



