Հասարակություն 1 Մայիսի, 2017 • Խստացվում է վարորդների վերահսկողությունը, ովքեր սիրում են արագ քշել

Վրաստանի ավտոմայրուղիների վրա մայիս ամսվա մեջ կտեղադրվեն մոտ 90 տեսախցիկներ: Այս մասին հայտարարեց Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեն հանդիպման ժամանակ, որտեղ նա ներկայացրեց նախարարության գործունեության հաշվետվությունը և խոսեց գործողությունների պլանի մասին:

Ըստ Ալավիձեի, տեսախցիկները արձանագրելու են միջին արագությունը տեսախցիկից տեսախցիկ.
«Չի լինելու այնպես, որ տեսախցիկը տեսնելով մեքենան նվազեցնի արագությունը, իսկ անցնելով այն արագությունը կրկին աճի: Մենք պետք է խստացնենք վարչարարությունը, և ով արժանի է պատժի, նա կտուգանվի: Ինչքան շատ պարեկային ոստիկանություն էլ կանգնած լինի ճանապարհների վրա, կապ չունի բոլոր վարորդները «թռչում են», և դա խնդիրներ է առաջացնում», — ասաց Ալավիձեն:

Զուրաբ Ալավիձեն հավելեց, որ շուրջ 1000 տեսախցիկ կտեղադրվի, ինչպես ավտոճանապարհներին, այնպես էլ քաղաքապետարանների ճանապարհների վրա, բոլոր ուղղություններով:

«Անվտանգությունը թիվ մեկ խնդիրն է: Մենք փորձում ենք, որքան հնարավոր է շուտ տեղադրել տեսախցիկները և միացնել ցանցին: ՆԳՆ-ն նույնպես պատրաստ է դրան», — հայտարարեց Ալավիձեն:

Լուսինե Աստոյան

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝