Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկություն է տարածում փետրվարի 21-ից 23-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։
Օդերևութաբանների կանխատեսմամբ՝ փետրվարի 21-ին և 22-ին Վրաստանում սպասվում է համեմատաբար տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 23-ին կանձրևի, բարձրլեռնային շրջաններում տեղ-տեղ կձյունի, և օդի ջերմաստիճանը կնվազի։
«Թբիլիսիում կլինի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կկազմի +13-ից +15 աստիճան։
Արևելյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) փետրվարի 21-ին կլինի առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 22-ին և 23-ին տեղ-տեղ կձյունի։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +4, +6 աստիճան:
Արևելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցիխե, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի) փետրվարի 21-ին կլինի առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 22-ին և 23-ին տեղ-տեղ սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12, +14 աստիճան։
Ափամերձ շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) փետրվարի 21-ին կլինի առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 22-ի օրվա երկրորդ կեսին և փետրվարի 23-ին սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ի և 22-ի ցերեկը կլինի +20, +22 աստիճան, իսկ փետրվարի 23-ին կնվազի մինչև +12, +14 աստիճան։
Արևմտյան Վրաստանի հարթավայրային շրջաններում (Զեստափոնի, Քութայիսի, Սամտրեդիա, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) փետրվարի 21-ին կլինի առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 22-ի օրվա երկրորդ կեսին և փետրվարի 23-ին սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ին և 22-ին ցերեկը կլինի +19, +21 աստիճան, իսկ փետրվարի 23-ին կնվազի՝ մինչև +11, +13 աստիճան։
Արևմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո, Ռիկոթիի լեռնանցք) փետրվարի 21-ին կլինի առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 22-ի օրվա երկրորդ կեսին և փետրվարի 23-ին սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ի և 22-ի ցերեկը կլինի +13, +15 աստիճան, իսկ փետրվարի 23-ին կնվազի մինչև՝ +7, +9 աստիճան։
Արևմտյան Վրաստանի բարձրլեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) փետրվարի 21-ին և 22-ին կլինի հիմնականում առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 23-ին կձյունի։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-ի և 22-ի ցերեկը կլինի +10, +12 աստիճան, իսկ փետրվարի 23-ին կնվազի մինչև +2, +4 աստիճան։
Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մարնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) փետրվարի 21-ին կլինի առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 22-ին և 23-ին տեղ-տեղ սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +13, +15 աստիճան։
Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջաանի, Սիղնաղի, Լագոդեխի, Ղվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) փետրվարի 21-ին կլինի առանց տեղումների եղանակ, իսկ փետրվարի 22-ին և 23-ին տեղ-տեղ սպասվում է անձրև։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +14, +16 աստիճան», — ասված է տեղեկատվության մեջ։



