նորություններ 20 Փետրվարի, 2026 • Մարիամ Քվրիվիշվիլին պաշտոնական այցով Հայաստանում է

Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Քվրիվիշվիլին մեկնել է Հայաստանի Հանրապետություն։

Ըստ էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության՝ այցի շրջանակներում Մարիամ Քվրիվիշվիլին հանդիպումներ կունենա ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ինչպես նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հետ։

«Կողմերը կքննարկեն Վրաստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման հարցերը։

Վրացական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալներ Թամար Իոսելիանին և Գենադի Արվելաձեն։ ՀՀ-ում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն նույնպես կմասնակցի Երևանում նախատեսված հանդիպումներին», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝