Ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերի ընթացքում Վրաստանից արտաքսել են օտարերկրյա պետությունների 57 քաղաքացու:
Միգրացիայի դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են՝ Թուրքիայի, Թուրքմենստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի, Եգիպտոսի, Իրաքի, Նիգերիայի, Կուբայի, Հայաստանի, Մեծ Բրիտանիայի, Իրանի, Մոլդովայի, Սուդանի, Ուզբեկստանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Չինաստանի՝ ընդհանուր առմամբ 57 քաղաքացի:
Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է երկիր մուտքի արգելք:
Այս մասին տեղեկությունը տարածում է ՆԳՆ մամուլի ծառայությունը:



