նորություններ 17 Փետրվարի, 2026 • Վրաստանում կաթի և մսի արտադրությունը նվազել է

Ըստ «Վրացստատի»՝ երկրում կաթի և մսի արտադրությունը 2025 թվականին կրճատվել է։ Նախնական տվյալները ցույց են տալիս, որ 2025 թվականի չորրորդ եռամսյակում կաթի արտադրությունը կազմել է 97 միլիոն լիտր, ինչը 6%-ով պակաս է նախորդ եռամսյակի համեմատ։

2025 թվականին տարեկան կաթի արտադրությունը կազմել է 545.7 միլիոն լիտր, ինչը 5%-ով պակաս է 2024 թվականի համեմատ։ Հատկանշական է, որ երկրում կաթի արտադրությունը 2018 թվականից ի վեր այսքան ցածր չի եղել։

Անցյալ տարվա չորրորդ եռամսյակում մսի արտադրությունը կազմել է 28 000 տոննա, ինչը գրեթե 4%-ով ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Տարեկան կտրվածքով 2025 թվականին մսի արտադրությունը կազմել է 82 000 տոննա, ինչը 8%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։

Ինչ վերաբերում է մյուս ցուցանիշներին, 2025 թվականի վերջին խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը կազմել է 760 600 գլուխ, ինչը 6%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։

Խոզերի գլխաքանակը նվազել է և գտնվում է վերջին տասը տարիների ընթացքում ամենացածր մակարդակի վրա։ Խոզերի ընդհանուր գլխաքանակը կազմել է 122 000 անասնագլուխ, ինչը 12%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝