Քննարկվում է Ռուսաստանի և Վրաստանի միջև Աբխազիայի միջով երկաթուղային հաղորդակցության վերականգնման հարցը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Աշխատանքներ են տարվում Կովկասում բոլոր վնասված ճանապարհների ապաշրջափակման ուղղությամբ, այդ թվում՝ Աբխազիայի միջով Ռուսաստանի և Վրաստանի միջև երկաթուղային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ», — հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետը։
Նրա խոսքով՝ որոշում է կայացվել նաև սկսել բանակցություններ հայկական երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ, որոնք կկապեն Երասխի շրջանը ադրբեջանական երկաթուղու, իսկ Ախուրյանի շրջանը՝ թուրքական երկաթուղու հետ։
Օվերչուկը նաև նշեց, որ երկաթուղու վերականգնումը Ռուսաստանին կապ կապահովի Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի հետ, որոնք ելք ունեն դեպի Պարսից ծոցի և Հնդկաստանի օվկիանոսային նավահանգիստներ։



