նորություններ 12 Փետրվարի, 2026 • Դաշտերի կրճատում և լավ բերք. Ախալքալաքի գյուղատնտեսությունը 2025 թվականին

Գյուղի և գյուղատնտեսական զարգացման գործակալության Ախալքալաքի տեղեկախորհրդատվական կենտրոնի տվյալներով, 2025 թվականի գյուղատնտեսական տարին մունիցիպալիտետում բարենպաստ էր։ Չեն դիտարկվել ծայրահեղ եղանակային երևույթներ, ինչպիսիք են անոմալ շոգը, երաշտը, ջրհեղեղը կամ կարկուտը։ Եղանակային պայմանները նպաստել են լավ բերքի ստացմանը։

Ներկայացնում ենք 2025 թվականի տվյալները։

Ցանքատարածությունները 2025 թվականին

• Կարտոֆիլ՝ 10 480.70 հեկտար
• Ճակնդեղ՝ 2.60 հեկտար
• Սոխ՝ 1.60 հեկտար
• Սխտոր՝ 0.75 հեկտար
• Կաղամբ՝ 2 հեկտար

Բերքատվությունը

• Կարտոֆիլ՝ 258 971 տոննա, մոտավորապես 25 տոննա բերքատվություն մեկ հեկտարից
• Ճակնդեղ՝ 70 տոննա, 27 տոննա բերքատվություն մեկ հեկտարից
• Սոխ՝ 10 տոննա, 6.25 տոննա բերքատվություն մեկ հեկտարից
• Սխտոր՝ 6 տոննա, 8 տոննա բերքատվություն մեկ հեկտարից
• Կաղամբ՝ 20 տոննա, 10 տոննա բերքատվություն մեկ հեկտարից

Հարկ է նշել, որ 2025 թվականին գրեթե բոլոր գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները զգալիորեն նվազել են 2024 թվականի համեմատ: Գազարի ցանքատարածքը չի գերազանցել 50 հարը, ուստի այն նույնիսկ չի ներառվել հաշվետվության մեջ։

Հացահատիկային մշակաբույսեր

2025 թվականին մունիցիպալիտետում ցանվել է 11 039.5 հեկտար հացահատիկ՝ 2024 թվականի 11 289 հեկտարի համեմատ։

Դրանցից՝

• Ցորեն՝ 2 963 հեկտար (2024 թվականին 3 034 հեկտար ), ստացվել է 11 102.5 տոննա
• Գարի՝ 7 316 հեկտար (2024 թվականին 7 261 հեկտար ), ստացվել է 53 598 տոննա
• Վարսակ՝ 644 հեկտար (2024 թվականին 976 հեկտար ), ստացվել է 968 տոննա
• Սունելի՝ 116.5 հեկտար (2024 թվականին 18 հեկտար ), ստացվել է 150.5 տոննա

Ընդհանուր առմամբ, հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները նվազել են։ Սակայն գարու և սունելիի ցանքատարածություններն աճել են, մինչդեռ ցորենի և վարսակի ցանքատարածությունները նվազել են։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝