Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունը հայտնում է, որ գործակալության Ախալքալաքի մասնաճյուղում վերանորոգման աշխատանքներն ավարտվել են։ Վերանորոգված տարածքը տեղի բնակչությանը կսպասարկի յուրաքանչյուր ուրբաթ՝ սկսած այս տարվա փետրվարի 13-ից։
Գործակալության Ախալքալաքի մասնաճյուղը փակվել էր վերանորոգման աշխատանքների պատճառով 2025 թվականի մայիսի 30-ին։ Ախալքալաքի և Նինոծմինդայի մունիցիպալիտետների բնակիչները կարող էին գործակալության բոլոր ծառայությունները ստանալ միայն Ախալցիխեում կամ այլ մասնաճյուղերում։ Ախալքալաքի մասնաճյուղը կշարունակի գործել վերանորոգումից առաջ գործող ռեժիմով, ինչը նշանակում է, որ բնակիչներին գործակալության շարժական խումբը կսպասարկի միայն ուրբաթ օրերին։
Ինչպես Գործակալությունը հայտնել է իր Ֆեյսբուքյան էջում, Ախալքալաքում հետաքրքրված անձինք այս տարի կարող են օգտվել գործակալության ծառայություններից, բացառությամբ վարորդական իրավունքի գործնական քննության հանձնումից՝ վարորդական վկայական ստանալու նպատակով։
Ախալքալաքում վերանորոգումն իրականացրել է «Պերսպեկտիվա» ընկերությունը՝ ընդհանուր 1,311,844 լարի արժողությամբ։ Այս գումարից 796 425.79 լարին հատկացվել է Ախալքալաքում աշխատանքների համար, իսկ 515 418.21 լարին՝ Ախալցիխեում աշխատանքների համար։ Պայմանագրի համաձայն, աշխատանքները նախատեսված էր ավարտել 135 օրվա ընթացքում, որից 60-ը՝ Ախալքալաքում, իսկ 75-ը՝ Ախալցիխեում։ Պայմանագիրը ստորագրվել է 2025 թվականի մայիսի 5-ին։
Ախալքալաքի սպասարկման գործակալության հիմնանորոգումը ներառում էր շենքի ներքին և ճակատային մասի թարմացում, ասֆալտապատում և այլ աշխատանքներ: «Պերսպեկտիվա» ընկերության մենեջեր Բեքա Ծիկլաուրին Jnews-ի հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ նորոգման աշխատանքներն ավարտվել են Նոր տարուց առաջ։
Jnews-ը կփորձի պարզել և իրազեկել իր ընթերցողին, թե ինչո՞ւ է անհնար գործնական քննությունը հանձնել տեղում՝ Ախալքալաքում, և արդյո՞ք այս հնարավորությունը կվերականգնվի։


