Փետրվարի 5-ին Ախալցիխեի մունիցիպալիտետի Ծուղրութ գյուղում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով ամբողջությամբ այրվել է Չախոյաններին պատկանող սեփական տունը։ Գյուղի երիտասարդներից մեկը նկարներ է տեղադրել ֆեյսբուքյան խմբում և խնդրում է աջակցել այս ընտանիքին։ Հատուկ հաշվեհամար է բացվել, ցանկացողները կարող են ֆինանսապես օգնել։
Հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է Չախոյանների սեփական տունը, որտեղ ապրում էին թոշակառու տատիկն իր դստեր և թոռան հետ։ Նրանց ընտանիքը կորցրել է տարիների ընթացքում ձեռք բերած ամեն ինչ:
Նրանք ձմռան այս ցրտին հայտնվել են դրսում։
Չախոյանները հիմա մեր աջակցության և օգնության կարիքն ունեն։ Ցանկացած օգնություն, որքան էլ փոքր լինի, կենսական նշանակություն ունի նրանց համար, որպեսզի նրանք կարողանան նորից սկսել իրենց կյանքը և վերակառուցել իրենց տունը։
Լիբերթի բանկում Վիալետա Չախոյանի անունով հատուկ հաշվեհամար է բացվել, բոլոր նրանք, ովքեր անտարբեր չեն և հնարավորություն ունեն կարող են օգնել այս ընտանիքին ոտքի կանգնել։
Գումար փոխանցելով հետևյալ հաշվեհամարին՝ GE54LB0211167776760000
(Liberty)



