Վրաստանում շարունակվում է էներգաարդյունավետ վառարանների համաֆինանսավորման ծրագիրը, որը միտված է շրջակա միջավայրի պաշտպանությանը, անտառային ռեսուրսների վրա ծանրաբեռնվածության նվազեցմանը և ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը: Նրան կարող են մասնակցել նաև Ախալքալաքի մունիցիպալիտետի բաժանորդները:
Ծրագիրն իրականացվում է Գյուղի զարգացման գործակալության կողմից, «Աաջակցություն անտառային ոլորտի բարեփոխումներին էներգաարդյունավետության միջոցառումների էֆֆեկտիվության բարձրացման միջոցով» դրամաշնորհային համաձայնագրի շրջանակներում:
Ծրագրի հիմնական նպատակն է, բարելավելով ջեռուցման էներգաարդյունավետությունը, խթանել էներգաարդյունավետ վառարանների նկատմամբ հանրային պահանջարկը, ինչպես նաև պաշտպանել շրջակա միջավայրը գյուղական վայրերում, խթանել բնական ռեսուրսների կայուն գործածումը, մեղմել կլիմայի փոփոխությունը և նվազեցնել անօրինական անտառահատումները:
Ծրագիրն իրականացվում է ամբողջ Վրաստանում և հասանելի է շրջանների բնակիչներին: Ախալքալաքի մունիցիպալիտետում նրանից կարող են օգտվել այն գյուղերի բնակիչները, որտեղ բնական գազը դեռևս հասանելի չէ: Մունիցիպալիտետի տասնհինգ գյուղ ներկայումս գազաֆիկացված չէ։
Ծրագրի շրջանակներում, մեկ տնային տնտեսություն ներկայացնող Վրաստանի չափահաս քաղաքացին կարող է համաֆինանսավորում ստանալ մեկ էներգաարդյունավետ վառարան գնելու համար։
Ստանդարտ համաֆինանսավորումը կազմում է վառարանի արժեքի մինչև 50%-ը, բայց ոչ ավելի, քան 300 լարի։
Բարձր համաֆինանսավորում արժեքի 75%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 300 լարի տրամադրվում է, Եթե վառարանը տեղադրվում է բաժանարար գծին հարակից գյուղերում, կամ եթե շահառուն ստանում է որոշակի տեսակի սոցիալական օգնություն: Այդ կատեգորիաներին են պատկանում հետևյալ անձինք ովքեր ստանում են․
• պետական կենսաթոշակ,
• սոցիալական նպաստ և սուբսիդիա,
• սահմանափակ կարողություն ունեցող անձանց համար փոխհատուցում,
• բարձրալեռ բնակավայրերի բնակիչների օգնություն,
• կերակրողի կորստի համար փոխհատուցում,
• ներքին տեղահանված անձանց օգնություն,
• օգնություն բնական աղետներից տուժած էկոմիգրանտներին և ընտանիքներին,
• սոցիալական օգնություն ստորգետնյա հանքարդյունաբերության աշխատողներին:
Համաֆինանսավորման ենթակա են միայն այն էներգաարդյունավետ վառարանները, որոնք համապատասխանում են ծրագրով սահմանված տեխնիկական չափանիշներին: Նման վառարաններ արտադրողների և մատակարարների մասին տեղեկատվություն, ինչպես նաև ծրագրի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք գտնել rda.gov.ge պաշտոնական կայքում:
Հաստատելու համար, որ իրենց արտադրած վառարանը համապատասխանում է սահմանված չափանիշներին, արտադրողը պարտավոր է տրամադրել լաբորատոր եզրակացություն:
Լրացուցիչ տեղեկատվության և օգնության համար, ծրագրին մասնակցել ցանկացողները կարող են կապ հաստատել Վրաստանի գյուղատնտեսության նախարարության Ախալքալաքի տեղեկախորհրդատվական կենտրոնի հետ:
Դիմում ներկայացնելու ընթացակարգը
Համաֆինանսավորում ստանալու համար արտադրողը պետք է Գյուղի զարգացման գործակալություն ներկայացնի համապատասխան դիմում և հիմնավորող փաստաթղթեր: Եթե հայտնաբերվի որևէ անհամապատասխանություն, հայտատուն տեղեկացվում է և ունի 20 աշխատանքային օր դրանք շտկելու համար: Եթե թերությունները չեն շտկվում սահմանված ժամկետում, դիմումը մերժվում է:
Եթե դիմումը համապատասխանում է ծրագրի պայմաններին կնքվում է պայմանագիր, լաբորատոր եզրակացության առակյության դեպքում շահառուի հետ կնքվում է եռակողմ պայմանագիր:
Համաֆինանսավորումը կամ ծախսերի փոխհատուցումը տրամադրվում է լիազոր մարմնի կողմից էներգաարդյունավետ վառարանի համապատասխանությունը սահմանված պահանջներին հաստատող զեկույցի ներկայացման դեպքում:
Համաֆինանսավորում ստանալուց հետո էներգաարդյունավետ վառարանը հինգ տարի չպետք է հեռացվի։ Համաֆինանսավորում ստանալուց հետո հինգ տարի էներգաարդյունավետ վառարանը չպետք է տեղափոխվի այլ հասցե։ Հասցեի փոփոխության դեպքում գործակալությունը պետք է տեղեկացվի և պետք է հայցվի էներգաարդյունավետ վառարանը նոր հասցեում տեղադրելու թույլտվություն (բացառությամբ քոչվորների)։
Ծրագիրն իրականացվում է «Աջակցություն անտառային ոլորտի բարեփոխումներին՝ Վրաստանում անտառների դեգրադացիայի հետևանքով առաջացած ջերմոցային գազերի արտանետումները կրճատելու համար» նախագծի շրջանակներում։



