Gulf-ը նախատեսում է զգալի ընդլայնում Հայաստանում այս տարի։ Ինչպես BMGTV-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է Gulf-ի գործադիր տնօրեն Քրեյգ Սթիվեն Քրամերը, նրանք ներկայումս Հայաստանում ունեն 10 օբյեկտ և նախատեսում են տարեվերջին այդ թիվը հասցնել 30-ի։
«Հայստանում ընդլայնման ռազմավարությունը լի է եղել մարտահրավերներով, և մենք ուրախ ենք, որ այս ջանքերն այժմ արդյունք են տալիս։ Ներկայումս մենք Հայաստանում ունենք 10 օբյեկտ։ Մենք նախատեսում ենք տարեվերջին այդ թիվը հասցնել 30-ի, ինչը նշանակում է, որ այս տարի կկառուցենք Gulf-ի 20 լիարժեք խանութ և բենզալցակայան։ Շատ շուտով Gulf Club Georgia-ի հաճախորդները կկարողանան օգտագործել իրենց միավորները Հայաստանում և հակառակը՝ կարծես սահմաններ գոյություն չունեն։ Սա առաջին անգամն է, որ նման տարածաշրջանային ապրանքանիշ է հայտնվում Կովկասում», — նշել է Քրամերը հարցազրույցում։
Gulf-ի գործադիր տնօրենը նշում է, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ ընկերությունը նախատեսում է ընդլայնվել: Նա նաև նշել է, որ Gulf-ը շատ մոտ է Կենտրոնական Ասիայի երկրներից մեկի շուկա մուտք գործելուն: Այնուամենայնիվ, նա դեռևս չի նշել, թե որ երկրի մասին է խոսքը։
«Gulf-ն արդեն դառնում է տարածաշրջանային ապրանքանիշ, և դա մեր վրացական թիմի շնորհիվ է: Մենք շատ հպարտ ենք մեր ձեռքբերումներով: Կենտրոնական Ասիան շատ խոստումնալից է թվում: Մյուս երկրներն ու ընկերությունները նայում են Վրաստանում մեր հաջողությանը և ասում. «Մենք էլ ենք նույնն ուզում»», — ասում է Քրեյգ Սթիվեն Քրամերը:
Նա ընկերությունը համարում է Կովկասում գերիշխող ապրանքանիշ՝ հաջորդ հինգ տարիների ընթացքում: «Ես վստահ եմ, որ մենք կարող ենք կրկնել և բարելավել այն, ինչ արել ենք Վրաստանում, այլ երկրներում: Այսպիսով, ես հավատում եմ, որ մենք մեծ ապագա ունենք», — հավելել է նա:
Gulf-ը մուտք է գործել հայկական շուկա անցյալ տարվա հոկտեմբերին։ Ընկերությունն այժմ Վրաստանում շահագործում է ավելի քան 150 բենզալցակայան։ Դրանց մեծ մասը՝ 122 կայան, ունի Gulf խանութ։ Ցանցն առաջարկում է համաշխարհային ապրանքանիշեր, բոլոր անհրաժեշտ ապրանքները, որոնք կարող են անհրաժեշտ լինել հաճախորդին ճանապարհորդելիս, ինչպես նաև Gulf-ի բացառիկ արտադրանքը, ինչպիսիք են Gulf հոթ-դոգերը, Gulf էներգետիկ ըմպելիքները, սուրճը, սենդվիչները, պաղպաղակը և շատ ավելին։
Gulf-ում ներկայումս աշխատում է մինչև 3000 Վրաստանի քաղաքացի։ 2020 թվականին այդ թիվը կազմել է 1200։



