Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին Վրաստանից արտաքսել են 80 օտարերկրյա քաղաքացու։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության հաղորդմամբ, գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։
Միգրացիայի վարչության կողմից ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում՝ երկրից արտաքսվել է Թուրքիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Իրանի, Ադրբեջանի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Պակիստանի, Ուզբեկստանի, Նիգերիայի, Բանգլադեշի, Իսրայելի, Իրաքի, Հորդանանի, Նեպալի, Կոտ դ’Իվուարի, Սուդանի, Տաջիկստանի, Ֆիլիպինների և Շրի Լանկայի ընդհանուր առմամբ 80 քաղաքացի։



