«Մենք համաձայնության ենք եկել, որ Տեխնիկական համալսարանը չի միավորվի Թբիլիսիի պետական համալսարանի հետ», — ճեպազրույցի ժամանակ ասել է Իրակլի Կոբախիձեն։
Ի դեպ, հունվարի 29-ից դասախոսների և ուսանողների մի խումբ բողոքի ակցիաներ էր սկսել:
Դասախոսները, հետազոտողները և ուսանողները դիմել են «Վրացական երազանք»-ի խորհրդարանին և կառավարությանը՝ պահանջելով կասեցնել Վրաստանի տեխնիկական համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի միավորման գործընթացը և հանրային քննարկում անցկացնել մինչ խորհրդարանում այդ հարցը քննարկելը:


