նորություններ 9 Փետրվարի, 2026 • Ռաբաթի ամրոցի անվտանգության աշխատակիցը կրակել է ինքն իր վրա իր ծառայողական զենքով

Ախալցիխեի ամրոցում քննչական գործողություններ են ընթանում՝ այսօր՝ փետրվարի 9-ին, անվտանգության աշխատակցի դիակի հայտնաբերումից հետո։ Մահացածի մարմինն ուղարկվել է դիահերձման, հաղորդում է տեղական sknews.ge լրատվական կայքը։

Դիակը հայտնաբերվել է տարածքում գտնվող աշտարակներից մեկում։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այս սենյակը նախատեսված է անվտանգության աշխատակիցների համար։

Լևան Սամխարաուլիի ինստիտուտի Ախալցիխեի դատաբժշկական բյուրոյի փորձագետ Դավիթ Մերաբիշվիլիի խոսքով՝ մահացածը գլխի վնասվածք է ստացել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ նա ինքն իրեն հրազենային վնասվածք է հասցրել ծառայողական պարտականության կատարման ընթացքում։ Ստացած վնասվածքների հետևանքով անվտանգության աշխատակիցը մահացել է դեպքի վայրում։

Ներքին գործերի նախարարությունը հաջորդիվ՝ հայտարարություն է տարածել նաև Վրաստանի դատախազությունը, Ախալցիխեի ամրոցում անվտանգության աշխատակցի մահվան վերաբերյալ։ Նրանք նշել են, որ ձեռնարկվում են համապատասխան հրատապ քննչական գործողություններ։

Վրաստանի դատախազությունը հետաքննություն է սկսել անվտանգության ոստիկանության դեպարտամենտի աշխատակցի մահվան դեպքի առթիվ՝ ՔՕ 115-րդ հոդվածով, հաղորդում է sknews.ge-ն։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝