նորություններ 9 Փետրվարի, 2026 • Որքա՞ն է 1 գրամ ոսկին Վրաստանում

Աշխարհում ոսկու գինը շարունակում է աճել։ Այս թանկարժեք մետաղի գինը կրկին հատել է 5000 դոլլարի նշաձողը։ Gold Price տվյալներով, Թբիլիսիի ժամանակով ժամը 12:30-ի սահմանված գինը մեկ ունցիայի համար կազմում է 5026 դոլլար, ինչը մեկ օրում նշանակում է 1,22% գնաճ։ Ինչ վերաբերում է արծա;ին, ապա մեկ ունցիա արծաթի գինն այս պահին կազմում է 81,88 դոլլար, ինչը նշանակում է 5,32% գնաճ մեկ օրում։

Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ ևս ոսկու և արծաթի գներն աճել են։ Մասնավորապես, 999 հարգի 1 ունցիայի գինը կազմում է 453 լարի, 750 հարգի ոսկու գինը կազմում է 339 լարի, 585 հարգի ոսկու գինը կազմում է 265 լարի։

Ինչ վերաբերում է արծաթին, ապա 1 գրամ 999 հարգի արծաթի գինը կազմում է 8,55 լարի, իսկ 1 գրամ 800 հարգի արծաթ կարելի է ձեռք բերել 6,84 լարիով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝