նորություններ 7 Փետրվարի, 2026 • Դեպի Լարս տանող ճանապարհը ազատ է տաղաշարժման համար

Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ավտոմայրուղու Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում կցորդների և կիսակցորդների երթևեկությունը վերականգնվել է: Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտը տեղեկատվություն է տարածել այս մասին։

«Ըստ շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ Մլեթա-Գուդաուրի և Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի անընդհատ ռեժիմով, Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։

Ուղևորափոխադրման համար նախատեսված կցորդների, կիսակցորդների և M3 կատեգորիայի տրանսպորտային միջոցների (ութից ավելի նստատեղ ունեցող (բացառությամբ վարորդի նստատեղի) և հինգ տոննայից ավելի ընդհանուր զանգված ունեցող) երթևեկությունը թունելներում կիրականացվի միակողմանի», – ասվում է տեղեկատվության մեջ։

Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում կցորդների և կիսակցորդների երթևեկությունն արգելվել է ձյան պատճառով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝