նորություններ 6 Փետրվարի, 2026 • Հունվարին Վրաստանում բացահայտվել է անօրինական անտառահատման 32 դեպք

Վրաստանի Ազգային անտառտնտեսության գործակալության աշխատակիցներն այս տարվա հունվարին բացահայտել են խախտման 32 փաստ։ Գործակալության հաղորդմամբ՝ խախտումներից 28-ը եղել են անօրինական անտառահատումներ և փայտանյութի տեղափոխում։

Առգրավվել է ընդհանուր առմամբ մինչև 112 խորանարդ մետր տարբեր տեսակի անօրինական անտառանյութ։

«Անօրինական անտառահատման փաստերից 1 խախտում հայտնաբերել են Իմերեթիի անտառտնտեսության աշխատակիցները, 2-ը՝ Սամցխե-Ջավախքի աշխատակիցները, 1-ը՝ Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիի աշխատակիցները, 4-ը՝ Քվեմո Քարթլիի, 10-ը՝ Կախեթիի, 1-ը՝ Մցխեթա-Մթիանեթիի, 2-ը՝ Գուրիայի, 5-ը՝ Սամեգրելո-Զեմո Սվանեթիի և 2-ը՝ Շիդա Քարթլիի անտառտնտեսության աշխատակիցները։

Նաև Կախեթիի շրջանում հայտնաբերվել են պետական ​​անտառների կամայական զավթման 3 փաստ և 1 չգրանցված սղոցարան։

Խախտումներից 3-ը պարունակում են քրեական հանցագործության հատկանիշներ, նյութերը ուղարկվել են համապատասխան քննչական մարմնին», — հայտնում են Ազգային անտառտնտեսության գործակալությունը։

Անցած տարվա ընթացքում գրանցվել է անտառահատման և փայտանյութի տեղափոխման ընդհանուր առմամբ 773 դեպք, այդ թվում՝ չգրանցված սղոցարանների գործունեության։ Այսպես կոչված, «բիզնես բակերում» պահվող անօրինական հատված ռեսուրսների ծավալը կազմել է ընդհանուր առմամբ 1706 խորանարդ մետր։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝