Վերջին 10 տարիների ընթացքում C հեպատիտ է հայտնաբերվել 107 200 մարդու մոտ, նրանցից 92 910-ն ընդգրկվել են բուժման մեջ։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տրամադրած տեղեկության համաձայն` բուժման մակարդակը կազմում է 98.1 տոկոս։
«Տեղեկացնում ենք, որ 2015 թվականից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը հայտնաբերվել է C հեպատիտի դրական թեստով 107.2 հազար մարդ, որոնք բուժման կարիք ունեին։ Բուժման մեջ ընդգրկվել է 92 910 մարդ, բուժումն ավարտել է 89 775 մարդ, իսկ բուժման մակարդակը կազմում է 98.1%», — ասված է հաղորդագրության մեջ։



