նորություններ 6 Փետրվարի, 2026 • Ծալկայով Թբիլիսի տանող ճանապարհը փակ է, բայց Լարսը բաց է

Փետրվարի 6-ի գիշերը, եղանակային պայմանների պատճառով, Ճանապարհային վարչությունը հայտնում է, որ երթևեկության համար  փակ է Կոդա-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհը, իսկ Գուդաուրի-Կոբի հատվածը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոմայրուղու 94-110 կմ (Փարվանայի լեռնանցք) հատվածում բարդ օդերևութաբանական պայմանների (ձնաբուք, մերկասառույց, սահմանափակ տեսանելիություն) պատճառով ժամանակավորապես սահմանափակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Նույն ճանապարհի կմ 110-կմ 146 հատվածում կցորդիչների և կիսակցորդիչների երթևեկությունը սահմանափակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։

Մայրուղու կմ1-կմ93 (Կոդա-Այազմա) հատվածում բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է։

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու 93-107 կմ (Գուդաուրի (Պոստա) — Կոբի) հատվածում կցորդիչների և կիսակցորդիչների երթևեկությունը վերականգնվել է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի (Պոստա) — Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունն իրականացվում է առանց կանգառի ռեժիմով, իսկ Գուդաուրի (Պոստա) — Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։

Թունելներում ուղևորափոխադրման համար նախատեսված կցորդների, կիսակցորդների և M3 կատեգորիայի մոտորային տրանսպորտային միջոցների տեղաշարժը կիրականացվի միակողմանի։

 

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝