նորություններ 6 Փետրվարի, 2026 • Ախալքալաքի մունիցիպալիտետի դպրոցներում հայտարարված են ուսուցիչների և տեխանձնակազմի թափուր աշխատատեղեր

Teacherjobs.ge կայքի տվյալներով, փետրվարի 5-ի դրությամբ Ախալքալաքի մունիցիպալիտետի յոթ հանրային դպրոցներում հայտարարված է թափուր աշխատատեղեր, հիմնականում հատուկ ուսուցիչների, ինչպես նաև տեխանձնակազմի համար: Դիմումները ընդունվում են փետրվարի 8-ից 15-ը:

• Ախալքալաքի Իլիա Ճավճավաձեի անվան վրացական թիվ 3 դպրոցին պահանջվում է հոգեբան և հատուկ ուսուցիչ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 13-ն է:

• Ախալքալաքի թիվ 5 դպրոցին պահանջվում է մաքրուհի: Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 8-ն է:

• Դիլիսկա գյուղի թիվ 1 դպրոցին պահանջվում է հատուկ ուսուցիչ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 10-ն է:

• Զակ գյուղի դպրոցին անհրաժեշտ է հաշվապահ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 12-ն է:

• Սուլդա գյուղի դպրոցին հարկավոր է հատուկ ուսուցիչ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 15-ն է:

• Ափնիա գյուղի դպրոցին ևս անհրաժեշտ է հատուկ ուսուցիչ: Դիմումների ընդունման վերջնաժամկետը փետրվարի 13-ն է:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝