նորություններ 5 Փետրվարի, 2026 • Թբիլիսի և Լարս տանող ճանապարհներին կցորդներով մեքենաների երթևեկությունը սահմանափակ է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային մայրուղու 93-107 կմ (Գուդաուրի — Կոբի) հատվածում վերականգնվել է ուղևորատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը, սակայն կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։ Կոդա-Պարծխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոմայրուղու կմ94-կմ146 (Այազմա-Նինոծմինդա) հատվածում նույնպես վերականգնվել է ուղևորատար տրանսպորտային միջոցների երթևեկությունը, սակայն կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է։

Շրջակա միջավայրի ազգային գործակալության տվյալներով՝ Մլետա-Գուդաուրի և Գուդաուրի — Կոբի հատվածներում տրանսպորտային միջոցների երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի, իսկ Գուդաուրի — Կոբի հատվածում՝ միայն ձնահոսքից պաշտպանող թունելներով։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝