նորություններ 5 Փետրվարի, 2026 • Ախալքալաքում զինծառայողները զինվորական երդում են տվել

Ախալքալաքում, ավագ սերժանտ Զազա Փերաձեի անունը կրող սկզբնական զինվորական պատրաստության կենտրոնում ավարտվել է զինծառայողների սկզբնական մարտական պատրաստության կուրսը։ Պայմանագրային ծառայողներն ու պարտադիր զինծառայության համար 8 ամսով զորակոչվածները զինվորական երդում են տվել։

Պաշտոնական արարողությանը ներկա են եղել պատրաստության կենտրոնի ղեկավարությունը և ռեկրուտների ընտանիքի անդամները։ Գնդապետ Զաքարիա Կալանդաձեն ելույթ է ունեցել ռեկրուտների առջև և մաղթել հաջողություն։ Լավագույն ռեկրուտներին հանձնվել են հավաստագրեր։

Սկզբնական մարտական պատրաստության կուրսի շրջանակում ռեկրուտներն անցել են տակտիկական և հրաձգային պատրաստություն։ Նրանք նաև սովորել են առաջին բուժօգնություն, տոպոգրաֆիա և կապ։

Այսօրվանից սկսած՝ թե պայմանագրային, թե պարտադիր զինծառայողները կբաշխվեն պաշտպանության ուժերի տարբեր ստորաբաժանումներում։

Տեղեկությունը տարածել է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝