նորություններ 4 Փետրվարի, 2026 • Իլոն Մասկը դարձավ առաջին մարդը, որի կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլլարը

SpaceX և Tesla ընկերությունների հիմնադիր Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլլարը և հասել ռեկորդային 852 միլիարդ դոլլարի։ Այս մասին հայտնել է Forbes ամսագիրը։

Նրա բարեկեցության թռիչքաձև աճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ SpaceX-ը կլանել է նրան պատկանող մեկ այլ ընկերություն՝ xAI կորպորացիան։ Միավորված ընկերությունը գնահատվել է 1,25 տրիլիոն դոլլար, ինչը, պարբերականի հաշվարկներով, Մասկի կարողությունն ավելացրել է ևս 84 միլիարդ դոլլարով։

Ըստ Forbes-ի՝ գործարքից առաջ Մասկին պատկանում էր SpaceX-ի մոտավորապես 42%-ը, որի արժեքը կազմում էր 336 միլիարդ դոլլար՝ 800 միլիարդ դոլլար գնահատմամբ, և xAI-ի 49%-ը՝ 122 միլիարդ դոլլար գնահատմամբ։ Միաձուլումից հետո նրա բաժնեմասը միավորված ընկերությունում գնահատվում է 43% կամ 542 միլիարդ դոլլար, ինչը SpaceX-ը դարձնում է նրա ամենաարժեքավոր ակտիվը։

Սա Մասկի երկրորդ ընկերությունների միաձուլումն է մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում։ 2025 թվականի մարտին նա միավորել է xAI-ը և X սոցիալական ցանցը։

Ըստ ամսագրի՝ Մասկը վերջին չորս ամիսների ընթացքում սահմանել է հարստության չորս ռեկորդ. 2025 թվականի հոկտեմբերին նա առաջինն է եղել, որ գերազանցել է 500 միլիարդ դոլլարի սահմանը, դեկտեմբերի 15-ին՝ 600 միլիարդ դոլլար, իսկ դեկտեմբերի 19-ին՝ 700 միլիարդ դոլլար։ Այժմ նա 578 միլիարդ դոլլարով գերազանցում է Google-ի համահիմնադիր Լարի Փեյջին, որը երկրորդ տեղում է աշխարհում (կարողությունը կազմում է 281 միլիարդ դոլլար)։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝