նորություններ 3 Փետրվարի, 2026 • Վրաստանից արտաքսվել է 57 օտարերկրյա քաղաքացի

Վրաստանի Ներքին գործերի նախարարության Միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին երկրից արտաքսել են օտարերկրյա 57 քաղաքացու։ Տեղեկությունը տարածում է ՆԳՆ։

Նույն աղբյուրի համաձայն՝ հունվար ամսին Վրաստանից արտաքսվել է օտարերկրյա 232 քաղաքացի։

Միգրացիայի վարչության կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Հնդկաստանի, Թաիլանդի, Ռուսաստանի, Չինաստանի, Կուբայի, Ադրբեջանի, Բանգլադեշի, Իրանի, Ուզբեկստանի, Եմենի, Հունաստանի, Ալժիրի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Հորդանանի, Իսրայելի, Մարոկկոյի, Նեպալի, Նիգերիայի և Սիրիայի քաղաքացիներ։

«Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց արգելվել է մուտք Վրաստան», – նշված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝