TV Trialeti հեռուստաալիքը հաղորդում է, որ հեռուստաալիքի արբանյակային հեռարձակումը դադարեցվել է։ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը նրանց դեմ դատական արգելքը ներկայացրել է այս տարվա հունվարի 9-ին։ Հեռուստաալիքի արբանյակային հեռարձակումը դադարեցվել է փետրվարի 2-ից, — գրում է sovanews.tv-ն։
Trialeti-ի հայտարարության մեջ ասվում է, որ Վրաստանում խոսքի ազատությունը սպառնալիքի տակ է, և որ ճգնաժամը արհեստականորեն է ստեղծված կառավարության կողմից՝ համակարգային ճնշման արդյունքում։
«Սա Trialeti ոչնչացման ուղղությամբ կատարված ևս մեկ քայլ է, որը իշխանությունները, վրեժխնդրությունից դրդված, այժմ «հաջողությամբ» իրականացրել են: Եկամուտների ծառայությունն անօրինական ճնշում է գործադրում Trialeti-ի վրա»:
«Չարաշահելով իրենց լիազորությունները՝ նրանք վերջին վեց ամիսների ընթացքում երեք անգամ գանձել են հարկեր ընկերության հաշիվներից, կրճատել են միջոցները, ապա վերացրել և վերականգնել սահմանափակումները՝ ոչ միայն հարկային վերահսկողություն իրականացնելու, այլև անկախ լրատվամիջոցները տնտեսապես անկայունացնելու նպատակով», — ասվում է հայտարարության մեջ։
Trialeti հեռուստաընկերությունը նշում է, որ պետությունն իրենց զրկել է օրենքով նախատեսված հարկային համաձայնագրի մեխանիզմից, ինչը, ըստ նրանց, քաղաքական վրեժխնդրություն է։
Հիշեցնենք, որ անցած ամռանը TV Trialeti-ն հայտարարեց, որ 2025 թվականի հունիսի 30-ին Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հեռուստաընկերության հաշիվները սառեցրել է՝ 10-15 տարվա սառեցված պարտքի պատճառով։ Trialeti-ն ընդգծում է՝ դա նշանակում է, որ արդեն ֆինանսական ճգնաժամի մեջ գտնվող հեռուստաընկերությունն «այլևս չի կարողանա վճարել էլեկտրաէներգիայի, ինտերնետի, ալիքի փոխանցման համար, այլևս աշխատավարձ չի տրամադրի, և արդյունքում, հեռուստաընկերությունները և ռադիոկայանները կլուծարվեն»։