Պետական անվտանգության ծառայությունը (ՊԱԾ) հայտարարել է, որ իր համակարգում գործող ուսումնական կենտրոնը վերափոխվել է Պետական անվտանգության ակադեմիայի՝ «բարեփոխումների շրջանակներում»։
Պետական անվտանգության ծառայության ուսումնական կենտրոնի պաշտոնական էջը սոցիալական ցանցում արդեն փոխել է իր անվանումը՝ դառնալով «Պետական անվտանգության ակադեմիա»։
Պետական անվտանգության ծառայության ուսումնական կենտրոնը բացվել է 2020 թվականին։
ՊԱԾ-ը հայտարարել է, որ բարձրագույն ուսումնական հաստատության կարգավիճակ ստանալուց հետո ակադեմիան կիրականացնի պետական անվտանգության մեկ տարվա մագիստրոսական ծրագիր։
Ըստ հայտարարության՝ բակալավրի կամ դրան համարժեք ակադեմիական աստիճան ունեցող անձն իրավունք կունենա սովորելու Պետական անվտանգության ակադեմիայի մագիստրոսական ծրագրում՝ հիմնվելով ընդհանուր մագիստրոսական քննությունների և ակադեմիայի սահմանած ներքին քննության արդյունքների վրա։
ՊԱԾ-ը հայտնել է նաև, որ ակադեմիայում սովորելն անվճար է:



