նորություններ 2 Փետրվարի, 2026 • Վրաստանում ծխախոտի գինը կրկին թանկացել է

Ինչպես գրում է BusinessPressNews-ը մանրածախ առևտրի մի շարք կետերից հայտնել են, որ այս անգամ մեկ տուփի գինը բարձրացել է միջինը 20-30 թեթրիով։ Նշենք, որ ներմուծված ծխախոտները Նոր տարուց ի վեր երկրորդ անգամ են թանկացել. ընդհանուր առմամբ, ծխախոտի մեկ տուփի գինը մեկ ամսում բարձրացել է 40-60 թեթրիով։

Ծխախոտի գների բարձրացման պատճառներից մեկը Վրաստանի հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններն են, որոնց համաձայն՝ 2026 թվականի հունվարի 1-ից ներմուծված ծխախոտի ակցիզային հարկը բարձրացել է 85 թեթրիով։ Մասնավորապես, նոր տարվանից սկսած՝ 20 տուփ ծխախոտի ակցիզային հարկը 1.9 լարիից բարձրացել է մինչև 2.75 լարի, մինչդեռ ներմուծված ապրանքների (որոնք պարունակում են ծխախոտ կամ վերականգնված ծխախոտ) ակցիզային հարկը 1.85 լարիից բարձրացել է մինչև 2.7 լարի։

Տեղական արտադրության առումով ակցիզային հարկը, ըստ օրենսգրքի, նվազել է։ Մասնավորապես, հունվարի 1-ից մինչև 35 միլիոն տեղական ծխախոտը կհարկվի 1.30 լարի ակցիզային դրույքաչափով յուրաքանչյուր 20 ծխախոտի տուփի համար:

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝