2026 թվականի հունվարի 30-ին Սամցխե–Ջավախեթիի պետական համալսարանի Ակադեմիական խորհրդի նիստում կայացել է համալսարանի նոր ռեկտորի ընտրությունը։
Ռեկտորի պաշտոնի համար գրանցված երկու թեկնածուների միջև անցկացված քվեարկության արդյունքում, Ակադեմիական խորհրդի անդամների վստահությամբ և ձայների մեծամասնությամբ, համալսարանի ռեկտոր է ընտրվել պարոն Վախտանգ Թաքթաքիձեն։
Նշենք, որ մինչ այս համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցնում էր Մակա Բերիձեն, ով 2021 թվականին վերընտրվել էր այդ պաշտոնում։
Նախկին ռեկտոր Մերաբ Բերիձեն նույնպես առաջադրել էր իր թեկնածությունը, սակայն այն հետ է վերցրել՝ ի օգուտ Վախթանգ Թաքտաքիձեի ընտրվելու։
Նոր ռեկտորն իր պաշտոնական պարտականությունների կատարումը կսկսի փետրվարի 1-ից՝ այսօրվանից։ Նշենք նաև, որ Վախթանգ Թաքտաքիձեն 2017 թվականից դասախոսում է Սամցխե–Ջավախեթիի պետական համալսարանում։
Ինչպես նշվում է համալսարանի պաշտոնական վեբ-կայքում, նոր ռեկտորի ընտրությունը նպատակ ունի նպաստել համալսարանի զարգացմանը, ակադեմիական միջավայրի բարելավմանը և կրթական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը։



