նորություններ 31 Հունվարի, 2026 • Կոբախիձե. Քաղաքականության հետ կապված ցանկացած ֆինանսավորում պետք է թափանցիկ լինի

Ցանկացած ֆինանսավորում, որը ուղղակի կամ անուղղակի կապված է քաղաքականության հետ, պետք է լինի թափանցիկ հասարակության համար, – այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է լրագրողներին։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հենց այդ թափանցիկությունից են խուսափում ՀԿ-ները, ինչը, ըստ նրա, անվիճելի ապացույց է, որ այդ ֆինանսավորման մեջ կա մի բան, որը նրանք ցանկանում են թաքցնել։

«Այս բացատրությունները, նախ և առաջ, հասարակությունը պետք է լսի. ինչու են նրանք թաքցնում իրենց ֆինանսավորումը վրացական հասարակությունից։ Հիշում եք, նրանց հիմնական ուղերձն էր՝ պիտակավորում։ Նրանք ասում էին, թե չեն ցանկանում գրանցվել որպես օտար ուժի ազդեցության գործակալներ։ Մինչդեռ հենց իրենք գրանցվեցին որպես ուղիղ օտար ուժ։ Սա ցույց է տալիս, թե որքան կեղծ էին նրանց ուղերձները՝ պիտակավորման և ընդհանրապես թափանցիկության օրենքի վերաբերյալ։ Ցանկացած ֆինանսավորում, որն ուղղակի կամ անուղղակի առնչվում է քաղաքականության հետ, պետք է լինի թափանցիկ հասարակության համար։ Հենց այս կազմակերպություններն են խուսափում դրանից, ինչն անվիճելի ապացույց է, որ այդ ֆինանսավորման մեջ կա մի բան, որը նրանք ցանկանում են թաքցնել», – հայտարարել է վարչապետը։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝