Երեկ՝ հունվարի 29-ին, Ախալքալաքի սակրեբուլոն անցկացրեց 2026 թվականի իր առաջին բյուրոյի նիստը և առաջին լիագումար նիստը։ Նիստի ընթացքում քննարկվեցին և հաստատվեցին են մի շարք հարցեր։ Մասնավորապես, քննարկման ներկայացվեց և առաջին անգամ հաստատվեց սակրեբուլոյի 2026 թվականի առաջին եռամսյակի աշխատանքային ծրագիրը։
2026 թվականի բյուջեում կատարված փոփոխությունները պատգամավորներին ներկայացրեց Ախալքալաքի սակրեբուլոյի ֆինանսական ծառայության պետ Կարեն Մերգելյանը։
Պատգամավորները նաև հաստատեցին Սակրեբուլոյի 2026 թվականի առաջին եռամսյակի գործունեության ծրագիրը։
Նիստին ներկա էին և պատգամավորների հարցերին պատասխանեցին Ենթակառուցվածքների, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արա Մովսեսյանը և քաղաքապետարանի Մշակույթի, սպորտի, կրթության, հուշարձանների պաշտպանության և երիտասարդության հարցերի ծառայության պետի պաշտոնակատար Օլիկո Մելիքիձեն։ Մասնավորապես քննարկվեցին «Օգնություն գյուղին» ծրագիրը, այդ ծրագրի շրջանակներում կատարվող անցյալ տարվա աշխատանքները, որոնք պետք է ավարտվեին անցյալ տարի, բայց դեռևս անավարտ են, քաղաքային և գյուղական ճանապարհների ձնամաքրման, քաղաքային սպորտային գույքի պահպանման և սպասարկման, ինչպես նաև նոր մարզաձևերի, այդ թվում՝ հեծանվավազքի մրցումների կազմակերպման հարցերը։
Քննարկման ներկայացված բոլոր հարցերը պատգամավորների կողմից հաստատվեցին իրականացման համար։
Երեկ սակրեբուլոյի նիստերի դահլիճը մարդաշատ էր։ Ներկա էին Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի երիտասարդական խորհրդի անդամները, որոնց պատգամավորները դիմավորեցին ծափողջույններով։


