նորություններ 29 Հունվարի, 2026 • Վրաստանը Լոնդոնի ֆոնդային բորսայում տեղաբաշխել է 500 միլիոն դոլարի եվրոպարտատոմսեր՝ ռեկորդային ցածր կտրոնով

Վրաստանը Լոնդոնի ֆոնդային բորսայում տեղաբաշխել է 500 միլիոն դոլլարի եվրոպարտատոմսեր՝ 5.125% կտրոնային տոկոսադրույքով, հայտարարել է երկրի ֆինանսների նախարարությունը: Նոր թողարկումից ստացված գումարը կուղղորդվի 2021 թվականի եվրոպարտատոմսերի վերաֆինանսավորմանը:

Ֆինանսների նախարարության տվյալներով՝ ֆիքսված տոկոսադրույքը վերջին չորս տարիների ընթացքում ամենացածրն է նմանատիպ կամ մի փոքր ավելի բարձր վարկային վարկանիշ ունեցող երկրների կողմից թողարկված սուվերեն եվրոպարտատոմսերի շարքում:

Նախարարությունը նշել է, որ թողարկումը ոչ միայն ներգրավել է զգալի ֆինանսական ռեսուրսներ, այլև ծառայում է որպես Վրաստանի նկատմամբ միջազգային վստահության ցուցանիշ: Երկրի ռիսկի մակարդակը նվազել է ավելի քան 50 բազային կետով (ավելի քան 25%), իսկ միջազգային ներդրողների պահանջարկը հասել է ռեկորդային 2.8 միլիարդ դոլարի՝ գերազանցելով առաջարկը 5.5 անգամ: Գործարքին մասնակցել է ԱՄՆ-ից, Եվրոպայից և Ասիայից ավելի քան 100 ներդրող։

«Այն փաստը, որ միջազգային ներդրողները Վրաստանը համարում են ավելի քիչ ռիսկային և պատրաստ են զգալի գումարներ ներդնել նրա պարտատոմսերում, արտացոլում է կառավարության բարեփոխումների, հարկաբյուջետային և տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության բարձր մակարդակը», — հայտարարել է Ֆինանսների նախարարությունը։

Նաև նշվել է, որ ներդրողների հանդիպումների ժամանակ գրանցվել է վրացական լարիով արտահայտված պարտատոմսերի նկատմամբ մեծ հետաքրքրություն, ինչը կարող է ազդել ներքին շուկայում ապագա թողարկումների վրա։

Վերատպման կանոն

Կարդացեք նաև՝