Այսօր՝ հունվարի 28-ին, Ախալցիխեում, նախկին «Տովարնայա» կայարանի մոտակայքում, մեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնի, հաղորդում է sknews.ge-ն։ Տղամարդը մահացել է մինչև շտապօգնության գալը։
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ավտովթարի զոհը ներկայումս ենթարկվում է դատաբժշկական հետազոտության։
Դեպքի վայրում աշխատում են Ներքին գործերի նախարարության աշխատակիցները, հետաքննություն է ընթանում։



